22133 դիտում
19:26 02-08-2023
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրենը կասկածվում է 41 դրվագով 30 մլն դրամի վստահված գույքը հափշտակելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Պետրոսյանի հաղորդման հիման վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 24-ին ՀՀ ՊՎԾ պետը հայտնել է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2020թ. մարտի 15-ից մինչև 2022թ. հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը «Կովիդ-19» համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակում թվով 22 տնտեսվարող սուբյեկտներից ձեռք է բերել բժշկական և հիգիենային պարագաներ, ինչպես նաև ընկերությանը մատուցվել են ախտահանման և դեզինֆեկցիոն ծառայություններ:
Վերը նշված պարագաների ամենախոշոր մատակարարն է հանդիսացել «Մագդա Դավթյան» ԱՁ-ն, որը 2020թ. մարտի 16-ից մինչև 2021թ. մարտի 9-ն ընկերության հետ իրականացրել է 41 գործարք․ մատակարարել է բժշկական պարագաներ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ իրականացված գործարքները բարձր արժեքային նիշի են եղել՝ համեմատած այդ պահին գործող գների հետ, բացի դրանից՝ ձեռքբերվածը եղել է անհամեմատ մեծ ծավալի:
ՀՀ ՊՎԾ ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ «Հարկատու-3 հարկերի կառավարման ինտեգրված համակարգ» տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության վերլուծության ու դրանց համադրության հիման վրա ՀՀ ՊՎԾ-ն հանգել է եզրահանգման, որ «Կովիդ-19» համավարակի ընթացքում ընկերության կողմից կանխարգելիչ միջոցառումների ձեռքբերումների առնվազն 41 դրվագով ըստ նախնական հաշվարկի պետությանը պատճառվել է 30 մլն դրամի նյութական վնաս:
Գ․ Շամշյանի տեղեկություններով խոսքը նախկին տնօրեն Գևորգ Ավետիսյանի պաշտոնավարման մասին է:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Գ. Ավետիսյանի տեսակետը՝ նշված լուրի վերաբերյալ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
5364 դիտում
17:30 31-12-2019
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն կաշխատի արտակարգ ռեժիմով
55183 դիտում
13:29 24-01-2018
Գավառի «Ճանշին»-ի տնօրենը կասկածվում է 110 մլն դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)