55186 դիտում
13:29 24-01-2018
Գավառի «Ճանշին»-ի տնօրենը կասկածվում է 110 մլն դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Գավառի Ճանշին» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Արշավիր Հակոբյանը «Բարսել» և «Վիկան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հիմնադիր տնօրենի վստահությունը չարաշահելով՝ կատարել է խոշոր չափի հափշտակություն՝ խարդախության եղանակով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ Ա. Հակոբյանը շուրջ 600 մլն դրամի մրցույթ շահելու և շինարարական աշխատանքներ կատարելու պարտվակով նշված ընկերությունների ղեկավար Կ. Մկրտչյանից ստացել է մոտ 110 մլն դրամ արժողությամբ բիտում և դիզելային վառելիք:
«Գավառի Ճանշին»-ի տնօերն Ա. Հակոբյանը, ստանալով պայմանագրով նախատեսված գումարները, մի շարք փաստաթղթեր կեղծելու եղանակով կանխիկացրել է ողջ գումարը և խարդախությամբ հափշտակել դրանք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հակոբյանը անգամ մոտ 80 մլն դրամ պարտք է «Գավառի Ճանշին»-ի աշխատակիցներին, այն դեպքում, երբ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կանոնավոր գումարները խոխանցել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[b]Գավառի Ճանշինի տնօրեն Արշավիր Հակոբյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0297090001516786099737580.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)