211652_close_icon
views-count2005 դիտում article-date 22:30 02-08-2023

Քանդված Պատը իշխանության հերթական սուտ խոստումներից է․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«Քանդված Պատը

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ծիծեռնակաբերդի խճուղու մեկ երթևեկելի գիծը դարձել է պատմություն՝ Քանդված Պատի պատմություն։ Քանդված Պատը խորհրդանշում է իշխանության գործելաոճը՝ քանդել եղածը՝ չկառուցելով ոչինչ։ Մեկ տարուց ավելի է՝ մի քանի մետր ճանապարհ չեն կարողանում կառուցել, խոսում են մետրո կառուցելուց։

Քանդված Պատը կառուցելու համար պետք է ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավել, քանի որ չկա նվիրում քաղաքին, չկա պրոֆեսիոնալիզմ։

Քանդված Պատը իշխանության հերթական սուտ խոստումներից է, մնացածին կանդրադառնամ առաջիկայում»։



Նմանատիպ նյութեր