10900 դիտում
17:14 05-08-2023
Հրազդանի կիրճում պարեկները տաք հետքերով բռնել են «ծառասպաններին». քաղաքացիներն էլ ասում էին. «Լավ ա պարեկները շուտ եկան, թե չէ ախորժակները ինչքան տար, էդքան առողջ ծառի սպանդ էին անելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ՊԾ ղեկավար կազմի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հայտնել է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, Պարեկային ծառայությունը նաև պայքար պետք է տանի ապօրինի ծառահատումների դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գաղտնիք չէ, որ ՊԾ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի մարզերի գումարտակիների պարեկները բազմաթիվ ծառահատումների դեպքեր են բացահայտել, իսկ Երևանի գնդի պարեկները ոչ միայն բացահայտել, այլ նաև մեծ թվով ծառահատման դեպքեր են կանխել, ինչպես ժողովուրդն է ասում, դեռ «ծառասպանները» բենզասղոցը չմիացրած՝ պարեկները բռնել են նրանց:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ ստանալու արդյունքում Հրազդանի կիրճում նույն վաշտի պարեկներ Լիպարիտ Խաչատրյանի և Սամվել Ամիրխանյանի մասնակցությամբ, բռնում են մի քանի ծառեր կտրած անձնանց:
Վերջիններս ապօրինի ծառահատում անելու կասկածանքով տեղափոխվում են Ոստիկանության Մալաթիայի բաժին:
Այս պահին կտրված ծառերի վայրում պարեկները հսկողություն են իրականացնում, մինչև կմոտենան Երևանի քաղաքապետարանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր ամառային իրենց հանգիստն են անցկացնում Հրազդանի կիրճում, հրաժարվելով տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին. «Գրեթե ամեն օր գալիս ենք Հրազդանի կիրճ, բայց այսօր բենզասղոցի ձայն լսեցինք, ու տեսանք ինչպես 2 ծառ տապալեցին: Բայց լավ էր՝ պարեկները եկան ու դրանց բռնեցին, թե չէ համոզված ենք՝ ինչքան ախորժակները տար, էդքան ծառերի սպանդ էին անելու: Պետությունը պիտի դրանց պարտավորեցնի, որ ամեն մի կտրած առողջ ծառի համար 100 հատ ծառ տնկեն»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)