211652_close_icon
views-count39815 դիտում article-date 17:58 08-03-2016

Արտակարգ դեպք Հրազդանի կիրճում. փրկարարները, որոնց մեջ էին նաև աղջիկներ` Հրազդան գետում գտնվող ծառի վրայից դուրս բերեցին անօգնական երիտասարդ տղային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Մանկական երկաթուղու հարևանությամբ, մի քաղաքացի Հրազդան գետն անցնելիս` բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել, ինչի համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 1 հատուկ փրկարարական ջոկատը, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության լեյտենանտ Գասպարյանի գլխավորությամբ: Փրկարարները կարողացել են ճոպանների միջոցով Հրազդան գետից անվտանգ դուրս բերել երիտասարդ տղային: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարների մեջ կային նաև աղջիկ փրկարարներ և նրանք էլ չէին զիջում` տղամարդ իրենց գործընկերներին: Լուսանկարները և տեսանյութը` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր