211652_close_icon
views-count49908 դիտում article-date 17:52 05-08-2023

Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. Գուսանագյուղի մոտակայքի ջրամբարում ջրասուզակը, փրկարարներն ու քաղաքացիները որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացուն, ով ընկերների հետ եկել էր ձուկ բռնելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկի տարածաշրջանում՝ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբար քաղաքացի է մտել, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ ջրահեղձ է եղել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Մարալիկի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները «Քյալալի» կոչվող տարածքում՝ ճահճային հատվածում, որոնում են ենթադրյալ ջրահեղձված քաղաքացուն:

Փրկարարները աշխատանքները իրականացնում են նավակով, և նրանց օգնում են նաև գյուղացիները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են և հերթապահություն են իրականացնում նույն դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Երանոսյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Շմավոնյանը:

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են, և սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ենթադրյալ ջրահեղծ եղած տղամարդը Արմավիրի մարզի բնակիչ է, 35-38 տարեկան, ընկերների հետ եկել է ձուկ բռնելու, սակայն հետո ինքը եղեգների մոտ է գնացել և այլևս նրան չեն նկատել, ինչն էլ ենթադրում է, որ հնարավոր է՝ ջրահեղձ է եղել:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

19․05 - Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրասուզակը դին դուրս բերեց։

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժնի քննիչները։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր