253290 դիտում
16:53 09-08-2020
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Սևանի ջրասուզակը որոնում է ջրահեղձ եղած 15-ամյա տղայի դին. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Այս պահին Սևանից ժամանած հատուկ ջրասուզակը կատարում է որոնողական աշխատանքներ՝ դին հայտնաբերելու ուղղությամբ:
Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխան 15-ամյա Մհեր Ե.-ն էր:
***
19:30. Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակը երեխայի դին դուրս է բերել ջրամբարից:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+