49834 դիտում
10:06 06-08-2023
Վաղարշապատի ոստիկանների բացառիկ բացահայտումը. մարզի ոստիկանապետի գլխավորությամբ «Անտառային գեղեցկուհի» ռեստորանի հետնամասում հայտնաբերվել է հսկայական ծավալի «արսենալ», որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023-ը հայտարարել են պայքար ապօրինի զենք-զինամթերքի դեմ, ինչի արդյունքում վերջին ամիսներին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները հայտնաբերել են ոչ միայն մեծ թվով զենք-զինամթերք, այլ նաև քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացիներն իրենք են կամ ոստիկանության բաժիններ են ներկայացրել իրենց մոտ պահող զենք-զինամթերքը, կամ ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, թե որտեղ են թողել իրենց մոտ պահվող զենք զինամթերքը:
Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, ովքեր ինքնակամ ներկայացնում են իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը, և եթե պարզվում է, որ դրանք չեն օգտագործվել քրեորեն պատժելի արարքներում, ապա այդ քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետ օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, հանրապետությունում եթե առաջինի հորիզոնականում չէ, ապա երկրորդում կլինեն, քանի որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի մարզն ընդգրկող Ոստիկանության Վաղարշապատի, Արմավիրի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների ծառայողները այնքան զենք ու զնամթերք են հայտնաբերել, որ կարելի է զինել մի ամբողջ գունդ:
Հերթականը․ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ա. Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հ. Արիստակեսյանի, Ոստիկանության Վաղարաշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ, հերթական անգամ քաղաքացու հետ բացատրական աշխատանքի արդյունքում բացառիկ բացահայտում են կատարել, և հայտնաբերվել է մի ամբողջ «արսենալ»:
Օգոստոսի 4-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ահազանգել անհայտ քաղաքացին և հայտնել, որ ինքը հեռուստատեսությամբ մի քանի անգամ լսել է, որ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները շարունակում են բացատարական աշխատանքներ կատարել քաղաքացիների հետ, որպեսզի նրանք իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը հանձնեն իրավապահներին, և դրա շրջանակում քաղաքացին հայտնել է, որ ինքը պատերազմից մեծ քանակի ինքնաձիգներ և ռազմամթերք է բերել և հիմա այն թողել է Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային գեղեցկուհի» ռեստորանին հարակից տարածքում՝ ջրատարի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, այնուհետև ահազանգով ժամանում է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարաշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավարությամբ:
Ժամանում են նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերում են 2 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 1 հատ հակատանկային նռնականետ, 4 հատ «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ «ՌԳԴ» տիպի նռնակ առանց պայթուցիչի և 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 փայտե արկղ տրոտիլ տեսակի պայթուցիչ՝ ընդհանուր՝ 66 հատ, 5 հատ երկաթյա փակ արկղ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտով, 2 հատ երկաթյա փակ արկղ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտով, 1 հատ երկաթյա փակ արկղ առանց գրառման ինքնաձիգի փամփուշտ, 1 հատ փայտի փակ արկղ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, թվով 2 հատ փայտի փակ արկղ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, 1 հատ փայտի բաց արկղ լցված 47 հատ թղթե տուփի մեջ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, 1 հատ երկաթե բաց արկղ լցված 34 հատ թղթե տուփի մեջ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, թվով 1 հատ երկաթե բաց արկղ լցված 31 հատ թղթե տուփի մեջ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, թվով 10 հատ դատարկ ինքնաձիգի փամփուշտատուփ, 17 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի լիցքավորված փամփուշտատուփ, ընդհանուր 10500 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ և ընդհանուր 4250 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, 22 հատ ազդանշանային փամփուշտ, 7 հատ դատարկ՝ 20 հատ լիցքավորված որսորդական հրացանի փամփուշտ, 1 պարկ տարբեր տիպի կապի և տեսադիտարկման միջոցներով և 1 հատ «Ռ-163» տիպի կապի միջոց:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Հայտնաբերված ողջ «արսենալ»-ը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+