87353 դիտում
18:50 16-02-2024
Արմավիրում մարզի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները հայտնաբերել են մի ամբողջ «արսենալ», որով կարելի էր զինել մեկ գունդ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը գրեթե ամեն օր աշխատանքային օրը սկսելուց առաջ օպերատիվ խորհրդակցություն են անցկացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության մարզային վարչությունների պետերի հետ ու ամեն օր թիվ 1 պահանջ են դնում, որպեսզի ոստիկանությունը շարունակի ակտիվ պայքարը ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ մարզերում, կարելի է ասել, բավականին օպերատիվ պայքար են կատարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Երեկ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ մարզային վարչության պետ Ա․ Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հ․ Արիստակեսյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Թարվերդյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ մի քաղաքացի, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է պատերազմից հետո մեծ քանակի զենք և զինամթերք է իր հետ բերել։ Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացին հայտնում է, որ նրանց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և ողջ զենք, զինամթերքը ինքը թողել է Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «Ջաջուռի ավտոտնակների» մոտ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անմիջապես ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ մեկնում են քաղաքացու մատնանշած վայր, որը մի քանի հեկտար տարածություն ու սկսում են փնտրել զենք, զինամթերքը։ Մոտ 1 ժամ այդ ամբողջ տարածքը ոտքով «տակն ու վրա» անելուց հետո ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են կասկածելի պարկերը, ինչից հետո տեղեկությունը փոխանցում են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Տարածքը սահմանազատում են պարեկներ Արա Գրիգորյանն ու Սիրեկան Ավագյանը, մինչև որ ժամանում է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ քննիչի գլխավորությամբ կատարվում է զննություն, որտեղ էլ հայտնաբերվում է մեկ փողանի ողորկափող հրացան, կարճեցված մեկ փողանի ողորկափող հրացան, երկփողանի ողորկափող հրացաններ 3 հատ, մեկ փողանի հրացան, 1 հատ համարը ջնջված «Տիր» տեսակի հրացան, 1 հատ համարը ջնջված «Տոզ» տեսակի հրացան, 1 հատ համարը ջնջված գնդացիրի փող, 1 հատ «Մաուզեր» տեսակի հրացան, 1 հատ համարը ջնջված «Կարաբին», 1 հատ «Կարաբին», 1 հատ համարը ջնջված 7,62 մմ տ/չ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, 1 հատ համարը ջնջված 5,44 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 5.45 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 7.62 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 7.62 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 7,62 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ 5.45 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 հատ համարը ջնջված 5,45 մմ տ/չ ինքնաձիգ, 1 հատ «EK OL major» մարտական ատրճանակ ձևափոխված, 1 հատ համարը ջնջված «Մակարով» տեսակի գազային ատրճանակ, 1 հատ «STEGER» տեսակի օդամղիչ ատրճանակ, 1 հատ առանց համարի «ANSAR» տեսակի ատրճանակ, 1 հատ «ANSAR» տեսակի գազային ատրճանակ, 1 հատ մեկնարկային ազդանշանային ատրճանակ, 1 հատ հակատանկային նռնակ, 3 հատ ականանետի ական, 12 հատ 12,7 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 2 հատ 20 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 2 հատ 14 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 4 հատ ականանետի պայթուցիչ, 18 հատ ինքնաձիգի փամփշտատուփ, 19 հատ փամփուշտ կրակող սարք, 5 հատ հակատանկային նռնակի գլխիկ, 2 հատ զրահաբաճկոն, 1 հատ սաղավարտ, 7 հատ «Տրատիլ» տեսակի պայթուցիչ, 26 հատ տարբեր տեսակի ձեռքի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, 2 հատ դետոնացիոն լար, 1 հատ ուսապարկ, 1 հատ 100 մմ տ/չ հրետանային արկ, 1119 հատ տարբեր տ/չ-երի փամփուշտներ, 3 հատ լուսաձայնային փամփուշտ և 2 ազդանշանային փամփուշտ:
Տեղում աշխատում է նաև քրեագետը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների գրագետ ու փայլուն աշխատանքի արդյունքն է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+