211652_close_icon
views-count1027 դիտում article-date 10:31 06-08-2023

Երեկ մենք պաշտոնապես եզրափակեցինք Հայաքվեի առաջին փուլը․ Ավետիք Չալաբյան

Մեր նախաձեռնության և նրան միացած բազմահազար քաղաքացիերի համար պայքարի նոր փուլ է սկսվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Սիրելի բարեկամներ,
Երեկ մենք պաշտոնապես եզրափակեցինք Հայաքվեի առաջին փուլը, մեր քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը միացել են Հայաստանի Հանրապետության ավելի քան 58000 արժանապատիվ քաղաքացիներ, և դա օրինական հնարավորություն է մեզ ընձեռնում օրենքի նախագիծը ներկայացնել Ազգային ժողով, և հետամուտ լինել նրա ընդունմանը:

Մեր նախաձեռնության և նրան միացած բազմահազար քաղաքացիերի համար պայքարի նոր փուլ է սկսվում: Դրա մասին ավելի հանգամանալից կխոսենք մոտ ապագայում, մինչ այդ կուզեի շնորհակալություն հայտնել անհատապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ով հաղթահարելով ողջ դիմադրությունը, գործող իշխանության կողմից ստեղծած վախի մթնոլորտը և կեղծ քարոզչությունը, միացան մեր նախաձեռնությանը և դրանով ամուր մանդատ տվեցին բոլորիս՝ պայքարելու ազատ Արցախի, ինքնիշխան Հայաստանի, և միասնական հայկական հայրենիքի համար:
 
Մինչ հանդիպում Հայաքվեի հաջորդ փուլում, Աստված զորավիգ մեր հայրենիքին, և մեր պայքարող տեսակին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր