211652_close_icon
views-count1192 դիտում article-date 10:28 27-07-2023

Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին. Ավետիք Չալաբյան

Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին, և արդեն սկսում ենք մտածել նրա մասին, թե մեր համաքաղաքացիների կողմից տրված արժեքավոր մանդատը ինչպես պետք է վերածենք մեր պետության հիմքերը ամրապնդող իրական օրենսդրական փոփոխությունների:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Այս նպատակով, մենք հանդիպումների շարք ենք սկսում Երևանում և մարզերում, կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք առավել մեծ աջակցությունն են բերել Հայաքվեին:

Մեր առաջին մարզային հավաքը կլինի Գյումրիում, որը Երևանից հետո Հայաքվեի աջակիցների ամենամեծ բանակն ունի:

Այս նպատակով, հուլիսի 28-ին, ժամը 18:30-ին սիրով հրավիրում ենք ձեզ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն, Վարպետաց 176 հասցեով։

Կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում ՀայաՔվե նախագծի աջակիցների հետ։  Հանդիպմանը պատասխանելու ենք հասունացած բազմաթիվ հարցերին և ուրվագծելու ենք մեր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ Մինչ հանդիպում Գյումրիում»։

Նմանատիպ նյութեր