211652_close_icon
views-count826 դիտում article-date 14:06 06-08-2023

Պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի նա ստանձնի պատասխանատվություն․ Ռուբեն Վարդանյան

Եթե միջազգային միջնորդներն իսկապես ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ միջազգային մեխանիզմների շրջանակներում, ապա նրանք պետք է ձեռնպահ մնան այսպես կոչված Աղդամի ճանապարհի պրոպագանդայից, քանի դեռ Լաչինի միջանցքը լիովին բաց չէ և զերծ չէ անցակետերից, որոնք կարող են հանգեցնել հայերի պատանդառության։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Կարևոր է, որ մենք զգույշ և մտածված քայլեր ձեռնարկենք՝ Արցախում/Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետից խուսափելու համար։ Երբ սա ապահովվի, մենք կկարողանանք անձամբ քննարկել ընթացիկ քաղաքական խնդիրները:

Արցախը հետևողականորեն իր պատրաստակամությունն է հայտնել միջազգային մեխանիզմների շրջանակներում բանակցությունների. այժմ պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի նա, պատերազմ հրահրելու և արցախահայությանը սովի մատնելու պայմաններ ստեղծելու փոխարեն, ստանձնի պատասխանատվություն»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Նմանատիպ նյութեր