211652_close_icon
views-count1947 դիտում article-date 20:56 25-04-2015

Պետք է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Քերրի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Արկտիկական միության ութ անդամ-երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ այն միտքն է հայտնել, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Քերրին, նկատի ունենալով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, նշել է. «Անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրելը: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ վերջերս ունեցած իմ հեռախոսազրույցում ես «ուղղագծորեն» հայտարարել եմ Ուկրաինայի տարածքում ռուսաստանցի զինծառայողների առկայության մասին»:

Նմանատիպ նյութեր