211652_close_icon
views-count45600 դիտում article-date 14:42 06-08-2023

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Քարտեզ» հյուրանոցի մենեջերը Toyota-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 5-ին, խոշոր​ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 26-ամյա Մարիետա Մ.-ին իր վարած Toyota ​մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի բաժանարար հատվածի երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Մարիետա Մ.-ն եւ նրա ուղեւոր, Երեւանի բնակիչ, 23-ամյա Աիդա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի պարեկները՝ գումարտակի ​ հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ​ժամանել է նաեւ Ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, ​ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Սեւանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժին, որտեղից ժամանել է​ քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը աշխատում է Երեւանում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրում որպես մենեջեր:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր