137818 դիտում
10:18 07-08-2023
Կրակոցներ Երևանում. գլխի մասում հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է. «յաշիկի» և Toyota-ի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր. ժամանել են ՀՀ ոստիկանապետի տեղակալն ու Երևանի ոստիկանապետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Մկրտչյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը:
Արդեն տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 39-ամյա Արսեն Հովսեփյանն է:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ Ռ. Մելիքյան փողոցի 52 հասցեի մոտ անհայտ անձը կրակել է Ա. Հովսեփյանի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ վերջինս հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայրում ոստիկանները, հետո արդեն նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ավագյանի, ավագ քննիչ Գաբրելյանի գլխավորությամբ, հայտնաբերել են 1 պարկուճ և 2 գնդակ, իսկ Արթուր Գորգոթյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են, ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել 1 պարկուճ:
Դեքպի վայրի զննությամբ էլ Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է 2 կրակված հետք, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող Mercedes G (յաշիկ) մակնիշի ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել է 1 կրակոցի հետք:
Նշված ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով էլ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+