14942 դիտում
17:53 07-08-2023
Արտակարգ դեպք Երևանում. պատշգամբում տեղադրված գազաբալոնից կրակ է առաջացել և հրդեհ է բռնկվել․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մազմանյան փողոցի թիվ 8-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ և թիվ 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարրտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահամանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Տիգրան Հայրապետյանն ու Դավիթ Սարգսյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 16 բնակարանի պատշգամբում տեղադրված 5 կգ-անոց գազի բալոնից։
Տան սեփականատեր Վլադ Սարգսյանը ձեռքի հատվածում թեթև այրվածք է ստացել։
Հրդեհի տարածումը նախ կանխվել, ապա մարվել է։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+