211652_close_icon
views-count856 դիտում article-date 20:32 09-08-2023

ՀՀ իշխանությունների՝ Արցախի հետ հարաբերություններում խրվող սեպը նպատակ ունի լուծարել Արցախյան հարցը․ հայտարարություն

ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան-Արցախ հարաբերություններում խրվող սեպն անընդհատ խորացնելը, համազգային նշանակության օրակարգն այլազան թեմաներով ստվերելը, համահայկական միջոցառումներին Արցախի անունը բացառելը միայն մի նպատակ ունեն՝ լուծարել Արցախյան հիմնախնդիրը և փակել պատմության արցախյան էջը։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը»․

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է նման կեցվածքը և իր գործունեությամբ հակադարձում առկա իրողություններին: Միասնության խաթարում թույլ չտալու տրամաբանությամբ է ստեղծվել «Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը», որն իր բազմաշերտ աջակցությամբ պատվար է հանդիսանում արցախյան նախաձեռնություններին: Մեկ շարժման երկու ճակատները փոխգործակցային ոճով աշխատում են մեկ միասնական գերնպատակի՝ Ազատ, անվտանգ,երջանիկ հայկական Արցախի համար:

Համակարգված աշխատանքը, երկուստեք մշակված ձևաչափով, արդեն ընթացքի մեջ է: Օրերս տեսակամուրջով տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որի շրջանակներում Երևանում հրավիրված մի խումբ փորձագետներ ու բարձրակարգ մասնագետներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր սցենարները: Հարթակի համադրող Թևան Պողոսյանն, ամփոփելով քննարկումն, ընդգծել է՝ բոլոր լուծումները պետք է փնտրել ազգային արժանապատվության ծիրում:

Նմանատիպ նյութեր