46876 դիտում
14:37 10-08-2023
Ինչո՞ւ էին Արմավիրի մարզի ոստիկանապետը, օպերատիվ գծով տեղակալն ու Արմավիրի բաժնի պետը կեսգիշերից հետո այցելել Արմավիրի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերեցին այնքան զենք ու զինամթերք, որով կարելի էր զինել մի ամբողջ դասակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023 թվականը հայտարարել են մի քանի հանցատեսակների դեմ պայքարի տարի: 2023-ը հայտարարվել է նաև պայքար ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման տարի:
Այս տարի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, տարածքային բաժինների ոստիկանության պետերի գլխավորությամբ, ոչ միայն հսկայածավալ աշխատանքներ են կատարել ու շարունակում կատարել ապօրինի զենք-զինամթերքների հայտնաբերման ուղղությամբ, այլ նաև ազգաբնակչության հետ տարված ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում քաղաքացիները տարածքային բաժիններ են հանձնում իրենց մոտ եղած զենք-զինամթերքը և եթե պարզվում է, որ այդ զենք զինամթերքներով քրեորեն պատժելի արարքներ տեղի չեն ունեցել, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Երեկ՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ վարչության պետ Ա. Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հ. Արսիտակեսյանի, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի, բաժնի պետի տեղակալներ Թարվերդյանի և Այվազյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարելով հսկայածավալ գրագետ աշխատանք՝ Արմավիրի մարզում հայտնաբերել են մեծ քանակի զենք, զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ դասակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կողմից կատարված աշխատանքի արդյունքում, Ոստիկանության Արամավիրի մարզային վարչություն է ահազանգել քաղաքացին և հայտնել, որ ինքը 44-օրա պատերազմի մասնակից է ու քանի որ վերջերս հեռուստատեսությամբ տեսել է, որ Ոստիկանությունը հորդորում է, որպեսզի քաղաքացիներն իրենց մոտ պահվող զենք զինամթերքը կամավոր ներկայացնեն իրավապահներին, ինչի համար էլ կազատվեն քրեական պատասխանատվությունից, ինքը Արմավիրի գերեզմանատան մոտ զենք զինամթերք է թողել:
Նշված վայր են ժամանում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը, որնց են միանում նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ և գերեզմանատան տարածքում հայտնաբերում են սպիտակ գույնի պոլիէթիլենային պարկեր և արկղեր:
Ոստիկաններն ու քննիչները այդ ամենի մեջ տեսնում են, որ ակնհայտ երևում են ինքնաձիգի նմանվող առարկաներ և այլ տեսակի ռազմամթերք:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր. օր.-ի 335-րդ հոդվածի հատանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննչական խումբը կատարում է դեպքի վայրի զննություն, որտեղ էլ հայտնաբերում են 2 հատ ջնջված գործարանային համարներով «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, որոնցից մեկը փամփշտատուփով, 2 հատ ջնջված գործարանային համարներով որսորդական ողորկափող 16 մմ տ/չ հրացաններ, որոնցից մեկը երկփողանի, երկփողանի որսորդական հրացանի փող, 2 հատ ինքնաշեն ատրճանակ, որոնցից մեկը փամփշտատուփով, ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 6 հատ գազային փամփուշտներով 8 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփշտատուփ, որոնցից մեկը լիցքավորված 30 փամփուշտներով, սվին դանակ, հակատանկային ական, 2 հատ հրետանու արկ, նռնականետի արկ, «Ֆ-1» տիպի նռնակ, 2 հատ «ԲՌՄ 75» գրառումով նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, «ԲՌՄ 52» գրառումով նռնակ՝ իր պայթուցիչով և պատյանով, «Տ136» գրառումով նռնակ, 2 հատ ականանետի գնդակ, 7 հատ հակատանկային նռնականետի արկեր, արկի պարկուճ , բեկորային նռնակ, արցունքաբեր դետոնատոր, նռնականետի արկի պայթուցիչ, 3 հատ փամփուշտի շղթա, որոնցից մեկը լիցքավորված է 38 հատ 7,62 մմ տ/չ փամփուշտներով, 3 հատ փամփուշտ կրակելու սարք, 4 հատ մետաղյա տարաներով տարբեր տրամաչափի փամփուշտներ, 33 տուփ 5,45 մմ տ/չ փամփուշտ, պոլիէթիլենային տոպրակներով տարբեր տրամաչափի 728 հատ փամփուշտ,19 հատ որսորդական հրացանի փամփուշտներ ականանետի փայտյա արկղ, փամփշտատուփի պայուսյակ, 71 հատ ճայթուցիչ:
Նշված զենք-զինամթերքները տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+