211652_close_icon
views-count22774 դիտում article-date 19:36 11-01-2024

Արարատի մարզի ոստիկաններն ու պարեկները նախորդ տարի հայտնաբերել են այնքան զենք ու զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ գունդ․ տարին սկսել են նույն տեմպով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանը 2023 թվականը հայտարարել էին տարբեր տեսակի հանցատեսակների դեմ պայքարի տարի, այդ թվում պայքար ապօրինի զենք, զինամթերքի հայտնաբերման դեմ։ 2023 թվականին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով Արմեն Նավասարդյանի և Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ անցյալ տարի ոչ միայն հայտնաբերել են մեծ թվով ապօրինի զենք զինամթերք, այլև համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ, բնակչության շրջանում անցկացրել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում էլ հայտնաբերվել է այնքան զենք ու զինամթերք, որով կարելի է մի ամբողջ գունդ զինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի  11-ին, բնակչության շրջանում անցկացված հերթական բացատրական աշխատանքների արդյունքում մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ ինքը պատերազմի մասնակից է եղել ու իր հետ Արցախից բերել է ինքնաձիգ ու այն թողնում է Ոսկետափ գյուղի գերեզմանների մոտ գտնվող շինություններից մեկում։

Նշված վայր են մեկնում ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ու ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները, ովքեր քաղաքացու մատնանշած վայրում, կտորի մեջ փաթեթավորված հայտնաբերում են «ԱԿՍ-74» տիպի 7․62 մմ տրամաչափի, ծալովի խզակոթով ինքնաձիք՝ իր փամփուշտատուփով։

Ահազանգով դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Միրզոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր