211652_close_icon
views-count991 դիտում article-date 16:52 11-08-2023

Սրանով էլ նախկիններից ոչնչով չեք տարբերվում. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Բակերում՝ շենքերի դիմաց, հետիոտն հատվածները և մայթերը ասֆալտապատելը ուղղակի հանցագործություն է։

Իշխանությունն ափալ-թափալ աշխատանք ցույց տալու համար օր ու գիշեր անորակ ասֆալտ է անում։

Սրանով էլ նախկիններից ոչնչով չեք տարբերվում։ Այս օրերին ասֆալտի վրա օդի ջերմաստիճանը անցնում է 60 աստիճանը, իսկ ասֆալտից եկող թունավոր նյութերն առաջացնում են լուրջ հիվանդություններ՝ առաջին հերթին ասֆալտի վրայով քայլող երեխաների համար։

Քաղաքային կառավարման կարևորագույն սկզբունքներից է՝ ասֆալտը քայլելու համար չէ, ինչպես ՔՊ-ն Երևանի համար չէ»։

Նմանատիպ նյութեր