211652_close_icon
views-count928 դիտում article-date 17:30 12-08-2023

Ադամ Շիֆն Արցախի հարցով կդիմի Բայդենին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով հայտնել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մնացականյանը։
 
Նա իր տեսաուղերձում ներկայացրել է Ադամ Շիֆի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները, ապա հավելել, որ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր ներգրավվածությունը հայերին օգնելու հարցում։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկահայերը մի քանի օր շարունակ անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի: Նրանք փողոցներ են փակել, ինչպես նաև նստացույց արել Շիֆի գրասենյակի մոտ։

Նմանատիպ նյութեր