41167 դիտում
20:13 12-08-2023
Արտակարգ իրավիճակ Երևանում. Մալաթիայում խմելու ջրի խողովակը վնասվել ու 12 ժամ անխնա հոսում էր. բնակիչներն էլ ասում էին. «Հազարավոր տոննաներով ջուրը կորավ ու տիրություն անող չեղավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Առավոտյան ժամը 07:00-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Ա. Բաբաջանյան փողոցի 77 շենքի բազմաբնակարանային շենքի բակով անցնող խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը մոտ 12 ժամ անխնա հոսել է:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ին նոր ժամանել են «Վեոլիա ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայով սկսել են աշխատանքներ կատարել, մինչ այդ դադարեցրել են ջրամատակարարումը նշված հատվածում, ինչի հետևանքով մի ամբողջ թաղամաս կտրվել է ջրից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «Առավոտը 7-ին ջուրը գնում ա, մեռանք զանգելով է՛լ քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ «Վելոիա ջուր», է՛լ թաղապետարան, սակայն ոչ մի արդյունք: Ժամեր հետո «Վելոիա ջուր»-ը մասնագետներին ուղարկեց ու հիմա սկսեցին աշխատանքներ կատարել, բայց 12 ժամ ջուրը անխնա հոսել է: Մարդիկ ջրի համար իրար «փոր են թափում», իսկ այստեղ ջուրը ոտի տակ է լցվում: Հետաքրքիր է՝ քանի տոննա ջուր կորավ ու այդ կորած ջրի դիմաց ով է փոխհատուցելու: Հիմա, որ ասենք «Վելոիա ջուր»-ը բնակիչների «քթերիցա բերում», կասեն «Վելոիա ջրին» մեղադրում եք, բայց հիմա եկել են գործ են անում ու էդ վթարված ծակ տրուբաների մեջ չիվիներ են խփում: Չիվիով հարց չի լուծվի, պետք է հիմնովին ջրագծերը փոխվի: Էսի կանեն կգնան, չկա երաշխիք, որ վաղը նույն տեղից կամ մեկ այլ հատվածից ջուրը նորից դուրս չի տա: Լսել ենք, որ «Վելոիա ջուր»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավող հանձնաժողովին, որ ջրի գինը թանկացնի: Մինչև թանկացումը նախ որակ ապահովեք, նոր հետո պահանջեք: Հիմա վստահ ենք, մի քանի ժամ, նույնիսկ մի քանի օր հազարավոր մարդին այս տապին մնալու են առանց ջրի, էլ չենք ասում նոր նշված հատվածում կան բազմաթիվ խանութներ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզ ու դպրոց ու գոնե այս ամենը հաշվի առնելով հրատապ կարգով ջրի հարցը լուծեն»:
Ֆոտոլրագողի հետ զրույցում էլ «Վելոիա ջրի» աշխատակիցները ասում էին, որ իրենց ուշ են տեղեկացրել և բացի այդ վթարները այնքան շատ են, որ չեն հասցնում նույն օրը բոլորին սպասարկել:
Լուսանկարնեը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+