28991 դիտում
13:42 08-11-2023
Արտակարգ իրավիճակ` Երևանում. Հակակոռուպցիոն և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանների բակում խմելու ջրի խողովակը վնասվել ու 2 ժամ է՝ անխնա հոսում է. օպերատիվորեն ժամանել են միայն փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում Թբիլիսյան խճուղում գտնվող Հակակոռուպցիոն և ՀՀ վարչական վերաքննիչ դատարաններում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամից ավելի է` նշված դատարանի տարածքով անցնող խմելու ջրի խողովակը վնասվել է ու ջուրը անխնա հոսում է:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ու քանի որ կա բետոնե հենապատի փլուզման վտանգ, փրկարրաները նշված հատվածից հեռացրել են դատարանների աշխատակիցների ավտոմեքենաները, և սահմանազատել են տարածքը:
Դեպքի մասին արդեն տեղեկացվել են Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչներին, ու հիմա փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն մասնագետները, և վթարը վերացնեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+