211652_close_icon
views-count39304 դիտում article-date 09:55 13-08-2023

Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Երևանում հեղուկ գազի ավտոմեքենայից առաջացած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 26-ամյա տղան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ․ Գ-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհից այրվածնքեր ստանալու պատճառով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝  Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում, հրդեհ էր բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին Երևանի թիվ 9-րդ, 11-րդ, 5-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Ժամանել էին նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական կենտրոնի հերթապահ հոգեբանը, հերթապահ բուժակը և հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը: 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Պարզվել էր, որ հրդեհ է բռնկվել ZIL մակնիշի բեռնատար գազատարի գլանատակառի (քաշը 4 տոննա) հետնամասից առաջացած հեղուկ գազի արտահոսքից՝ հրդեհի բռնկմամբ:

Տեղում հայտարարվել էր հրդեհի բարդության «1 Բիս» կանչ: Պարեկները մեծ դժվարությամբ դեպքի վայրից հեռացրել էին հետաքրքրասեր քաղաքացիներին և սահմանազատել էին տարածքը՝ տեղում կատարելով ուժեղացված ծառայություն:

Ժամանել էին նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում պարեկներ Արթուր Մարկոսյանն ու Նարեկ Հակոբյանը իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից առաջին անհրաժեշտության օգնությունն են ցուցաբարել մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ ստացած քաղաքացուն, ապա Պարեկային ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, անհրաժեշտ, հրատապ բուժօգնությունն էին ցուցաբերել, իսկ հետո ռեանիմոբիլով տեղափոխել Այրվացքաբանության ազգային կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվածքներ ստացած քաղաքացին Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Գ.-ն է, ում կյանքի համար բժիշկները պայքարում էին

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։: 
 

Նմանատիպ նյութեր