211652_close_icon
views-count41193 դիտում article-date 21:58 02-08-2023

Արտակարգ դեպք Երևանում. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դիմաց Mercedes-ում առաջացած  գազի արտահոսքից տեղի է ունեցել հրդեհի բռնկում. այրվածքներ ստացած տղամարդուն առաջինը օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսք և բռնկում է տեղի ունեցել, և կա տուժած քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարաները տեղում առաջին անհրաժեշտության բուժօգնությունն են ցուցաբերել դեմքի և ձեռքերի հատվածում այրվածքներ ստացած քաղաքացուն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների՝ թիվ 43 բրիգադը անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել է Այրվածքաբանության ազգային կենտրոն :

Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկում է տեղի ունեցել Mercedes մակնիշի ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է թիվ 3-րդ ՀՓՋ-ի  խմբի պետ Գագիկ Ֆախուրյանը:

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբենու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Վահագն Խ.-ն է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր