991 դիտում
16:53 14-08-2023
Այդ ձայնագրությունների մեջ, որոնք հրապարակվել են, Արմեն Աշոտյանի ձայնը չկա․ Հայկ Մամիջանյան
«Մի երկրում, որտեղ դատարանի դահլիճում այլախոհի են սպանել, շատ բարձր ակնկալիքներ չեն կարող լինել»,-Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստի հետաձգումից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, գրում է Aravot.am-ը։
Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանը մեղավոր է, որ հայրենասեր է․ «Դա մեր երկրում այս պահին իշխանության կարծիքով ամենածանր հանցագործությունն է։ Բոլոր այն մարդիկ, որոնք այդ հանցագործությունը գործում են, իշխանությունները փորձում են կոտրել։ Բայց դա անհնար է։ Նման գործելաոճ որդեգրել է նաև Ալիևը․ փորձում է Արցախի մեր քույրերին ու եղբայրներին կոտրել»։
Հայկ Մամիջանյանը պնդեց․ «Ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանը որևէ կապ չունի մեղսագրվող ոչ մի արարքի հետ՝ թե՛ այսպես կոչված հանցագործության հետ, թե՛, առավել ևս, գործի ընթացքին խանգարելու։ Այդ ձայնագրությունների մեջ, որոնք հրապարակվել էին, Արմեն Աշոտյանի ձայնը չկա, և, ամենակարևորը, քննչականը դրանք ունի փետրվար ամսից, թե ինչու Աշոտյանը կալանավորվեց հուլիսին, թողնում եմ, որ հեռուստադիտողները որոշեն»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2432 դիտում
21:52 22-01-2021
Անդրանիկ Քոչարյանը օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը եւ պախկվեց reception-ի սեղանի տակ․ Հայկ Մամիջանյան
1192 դիտում
15:39 29-10-2023
Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք, այլ տարբերակ չկա. Հայկ Մամիջանյան
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»