24262 դիտում
23:43 14-08-2023
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են ՎԱԶ-2107-ն ու Toyota Corolla-ն, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ․ ժամանել է Արարատի մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Toyota Corolla և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, մեկ հոգի էլ՝ Վեդիի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Toyota Corolla-ն գլխիվայր շրջվել է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+