211652_close_icon
views-count32460 դիտում article-date 21:03 15-08-2023

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Բրազիլիայի Հանրապետության քաղաքացին Kia Picanto-ով գլխիվայր շրջվել է. ուղևորը, ով նույնպես Բրազիլիայի քաղաքացի է, տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:20-ի սահմաններում Բրազիլիայի Հանրապետության քաղաքացի 49-ամյա Վարդինե Ք.-ն իր վարած Kia Picanto մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Շորժա- Ծովագյուղ ավտոճանապարհի 45 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Բրազիլիայի Հանրապետության քաղաքացի 44-ամյա  Անի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բուժամբուլատոր կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր