211652_close_icon
views-count739 դիտում article-date 17:08 16-08-2023

Ադրբեջանցիները ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ փորձում են Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու թեզը զարգացնել. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով, մարտական դիրքը լքած զինծառայող ունենք, իսկ Ադրբեջանը շտապում է հայտարարել, որ հայկական կողմը իբր դիվերսիա է իրականացրել և մեկ զինծառայող ձերբակալվել է:

Հայ զինծառայողի` ադրբեջանական կողմում հայտնվելու մեծ թվով հանգամանքներ դեռևս հայտնի չեն, սակայն հասկանալի է, որ դիվերսիա չի եղել, իսկ ադրբեջանցիները` հատկապես ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ, փորձում են Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու թեզը զարգացնել:

Թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ հերթական զինծառայողի առևանգո՞ւմ, թե՞ մեկ այլ սադրանք, դեռևս հստակ չէ, միայն մեկ բան է հստակ՝ դիվերսիան բացառվում է:

Վարժական հավաքի մասնակցին, այն էլ համեմատաբար խաղաղ իրավիճակում, հատուկ գործողության չեն ներգրավում»:

Նմանատիպ նյութեր