211652_close_icon
views-count1006 դիտում article-date 10:20 18-08-2023

Տոյվո Կլաարը, Անդրեա Վիկտորինը և Մարկուս Ռիտերը հանդիպել են Երևանի սրճարաններից մեկում

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել են Երեւանում: Այս տեղեկությունը հրապարակվել է ԵՄ առաքելությունը Twitter-ում։

«Նրանք մտքեր եւ տեղեկություններ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու ԵՄ ջանքերի մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Երեւան եւ հանդիպել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Նմանատիպ նյութեր