64473 դիտում
19:32 18-08-2023
Արտակարգ իրավիճակ Վեդիում. մեծ թվով տներ 2 ամիս է ջուր չունեն, բնակիչներն էլ ասում են. «Մարմնի ո՞ր մասով է մտածում Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, «կոկորդիլոսագետ» մեծն Գարիկը, որ ասում է՝ «չունեք, բայց պետք է վճարեք»». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի 100-ից ավելի սեփական տների բնակիչներ ահազանգում են , որ 2 ամիս է ջուր երազում են տեսնում:
Այսօր՝ օգոսոտսի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Երկու ամիս է ջուր ընդհանրապես «Վեոլիա ջուր» ընկերությունից չենք ստացել, մինչդեռ տարիներ շարունակ ջրի խնդիր չենք ունեցել: Ոչ մի բնակիչ պարտք չունի: Վճարումները անգամ 1 օր չենք ուշացրել, բայց 2 ամիս է կարծես թե 7-գլխանի հրեշը եկել, նստել է ջրի ակունքին: Բազմաթիվ անգամ դիմել ենք «Վեոլիա ջուր», երևի այնքան ենք արդեն ըստ իրենց «զզվացրել», որ մեր համարները գցել են սև ցուցակ:
Մի քանի անգամ դիմել ենք Վեդի խոշորացված համայքի ղեկավար Գարիկ Սարգսյանին, բայց ոչ մի օգուտ: Էդ մարդը ոնց որ էս մեր տարածքները ուզում է ամայացնի: Ինչ նշանակվել է, քանի անգամ դիմել ենք թե՛ խմելու ջրի, թե՛ ոռոգման ջրի, անգամ ասֆալտապատման ու արտաքին լուսավորության համար, բայց կրկին ոչ մի օգուտ. յա՛ տախտակին ասես, յա՛ նրան: Իզուր չէ, որ արդեն Վեդիում խոսում են, որ էդ մարդու ուղեղը «սպրիչով» հանել են: Այ եթե ուղեղ ունենա, մենք նրան ասում ենք թե խմելու ջուր չունենք, մի բան արա, նա պատասխանում է, չունեք, միևնույն է պետք վճարումը կատարեք: Տո այ «կոկորդիլոսագետ», հետաքրքիր է՝ մարմնի ո՞ր մասով ես մտածում, որ նման պատասխան ես տալիս: Քո նմանների պատճառով էր, որ մարդիկ հայտնվում են անօգնական վիճակում ու երևի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություններ է հասնում, թե ղեկավար աշխատակազմի վերաբերյալ, բայց վստահ ենք մի օր Ն. Փաշինյանը իմանալու է իրականությունը ու էդ ժամանակ քեզ գցելու ա կոկորդիլոսների վանդակը, բայց քեզ հետ միասին պետք է «Վեոլիա ջրին» էլ անարգանքի սյունին գամեն, որ մեզ այս օր ենք գցել:
Լավ է փողոցում մի քանի տղամարդիկ կան, ովքեր իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով 10 կմ կտրում, անցնում են և տակառներով ջուր են բերում ու տնետուն բաժանում: Հիմա որ դիմենք կտրուկ միջոցների, փակենք ճանապարհները մեզ կմեղադրեք անօրինական գործողությունների մեջ: Եկեք 1 օր մնացեք էստեղ: Ջուր չունենալու պատճառով չենք կարողանում երեխաների տարրական սանիտարահիգիենիկ պայմանների հարցը լուծենք: Մարզպետարանից էլ հույս չունենք: Ուզում են հավատանք, որ վարչապետ Ն. Փաշինյանը, եթե ճիշտը իմանա պատասխանատուները հետևություններ կանեն: Հարգելի Վեդի խոշորացված համայնքի պաշտոնյաներ, հարգելի «Վեոլիա ջուր», մի քիչ մարդ եղեք, ինչի է նման ձեր անգործությունը, թե նպատակ եք դրել ձեր փնթի աշխատանքի պատճառով Վեդին դատարկել, մարդիկ թողնեն, արտագաղթեն: Էդ մեծն «կոկորդիլոսագետ» Գ. Սարգսյանը շատ լավ գիտի, որ նախկինում ջրի խնդիր չենք ունեցել, իսկ հիմա ում հանձնարարականով ու հրահանգով է, որ ջրերը պաշտոնյաների ամառանոցների կողմն են ուղղել: Դրանք էլ հայտնի մուլտֆիլմի միջի թագավորի նման ագահ ու անկուշտ են, մենակ իրենց մասին են մտածում: Ջուրը, որ Աստծո կողմից տրված պարգև է, մի ապականեք, թողեք հասարակ մահկանացուներս էլ գոնե օրական մի քանի ժամ ջուր ունենանք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+