28407 դիտում
15:22 28-06-2023
Բնակիչներն ասում են․ «Հետաքրքիր է՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարմնի ո՞ր մասով է մտածում, երբ մի ամբողջ թաղամասում ստեղծվել է համաճարակի վտանգ ու տիրում է գարշահոտություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը այսօր հերթական անգամ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց վրդովմունքն են հայտնում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաներից։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Ուզում ենք հասկանանք, թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները մարմնի ո՞ր մասով են մտածում, որ ժամանում են մի վայր, որտեղ տիրում է գարշահոտություն, հակասանտիրական վիճակ ու կա համաճարակի վտանգ։ Բայց նրանք ասում են, թե դա խոզերի փորոտիքի, լեշերի ու արտաթորանքի հոտը չի։ Վայ էն երկրին, որ ձեզ պես պաշտոնյաներ է պահում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում։ Եթե մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը նման աշխատողների է պահում ու խրախուսում նրանց փնթի աշխատանքը, ապա նա տեղում չէ։
Ոչինչ չենք ցանկանում։ Թող մարմնի ղեկավար Ա․ Հայրապետյանը գա ու մի քանի ժամ մեզ հետ մնա էստեղ։ Տեսնենք՝ այդ ժամանակ իր աշխատակիցների նման նույնպե՞ս կասի, թե դա թրիքի հոտ է։ Եղբա՛յր, մենք քեզնից լավ ենք տարբերում թրիքի հոտը և էդ գոմերի պատճառով տարածված գարշահոտը։
Հիմա, որ ասենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի մուշտի տա ձեզ, կասեք՝ ասացին։ Ամո՛թ է, մի քիչ մարդ եղեք։ Էդ աթոռին, որ նստել ու ձեր թափաններն եք լցնում, մեր՝ հարկատուներիս հաշվին է դա։ Իսկ մենք՝ հարկատուներս, ոչինչ չենք խնդրում ձեզնից, այլ պահանջում ենք, որ էդ հակասանիտարական, կեղտով պատված, օդն աղտոտող վիճակը վերացնեք, հարյուրավոր ընտանիքններին թողեք մաքուր օդ շնչեն։ Մենք չենք ասում, թե գոմը փակեք։ Թող 10 հատ իրար կողք կառուցի։ Բայց մեր՝ բնակիչներիս, առողջության հաշվին դա աններելի է։
Իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, որ էսօր այցելեցին նշված վայր, կարելի է ասել, որ նրանք ուղեղից թոփալ են։ Իսկ տեսչական մարմնի ղեկավարը պետք է անհապաղ հետևություններ անի։ Հակառակ դեպքում՝ թող լավ հիշի, որ 2018-ի հեղափոխությունը եղավ նման բարքերի և երևույթների դեմ պայքարելու համար։ Իսկ հիմա եթե նախկին արատավոր երևույթների դեմ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը չի պայքարում, ապա տեղին է հիշել «կարմիր կովն իր կաշին չի փոխում» ասացվածքը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն մի քանի շաբաթից ավելի է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում և խնդրում են, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրվի այն փաստի վրա, որ Փարաքար բնակավայրի Տիգրան Պետրոսյան փողոցի 19 հասցեում գործող, իբրև թե խոզաբուծարան համարվող ֆերմայի տերերի անակջներին լսելի դարձնեն, որ իրենց թափանները լցնելու նպատակով մի ամբողջ բնակավայրում տարածում են գարշահոտություն:
Հունիսի 20-ին, նշված խոզաբուծարանի մոտ էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ՝ հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր արդարացիորեն պահանջում էին, որպեսզի խոզաբուծարանից դուրս եկող կեղտաջրերի արտահոսքը դադարեցվի:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ով է տեսել 21-րդ դարում նման փնթի աշխատանք: Մենք դեմ չենք, որ խոզաբուծարան ունենան, անասնաֆերմա էլ ունեցեք, ջերմոցներ էլ ունեցեք, բայց մի ապականեք տարածքը: Բնության «հերը մի անիծեք»: Ձեր մի քանի կոպեկի համար հարյուրավոր մարդկանց սթրեսի եք հասցնում: Ձեր կեղտաջրերով ողողում եք մի ամբողջ տարածք ու էդ հոտն էլ տարածվում ու անհանգստացնում է բոլորիս: Ամառվա էս եղանակին չենք կարողանում անգամ դուռ ու լուսամուտ բացենք: Ով է տեսել՝ սեփական տուն ունեցողը շոգին դուռն ու լուսամուտը զմրսի, բայց ստիպված ենք այդ քայլին դիմում, քանի որ խոզաբուծարանից թափած կեղտաջրերը, խոզերի լեշերը, փորոտիքները փնթի ձևի շաղ եք տալիս ձեր խոզաբուծարանից դուրս:
Միայն գոհ ենք Արմավիրի մարզային ոստիկանության վարչությունից, ոստիկանության Վաղարշապատի բաժնից, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմից, ովքեր ինչ հնարավոր է անում են խնդիրը օր առաջ լուծելու համար, բայց էդ մարդիկ հո էստեղ պոստ չե՞ն դնելու: Հենց էդ ծառայություններից գալիս են, մի օր խոզաբուծարանը աշխատացնողերը դարձի են գալիս: Բայց մեկ-երկու օր հետո, ոնց որ «ցուլին կարմիր կտոր ցույց տաս», նորից իրենց փնթիությամբ փայլում են: Արդեն մեր համբերության բաժակը լցվել է: 21-րդ դարում նման հակասանիտարական վիճակ: Գիտենք, որ խնդրին տեղյակ է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, սակայն թե ի՞նչ ընթացք են տվել նրանք, պարզ չէ: Կառավարությունը պայքարում է վարակի տարածումների դեմ, սրանից լավ վարա՞կ, երբ ամեն քայլափոխի բարձիթողի վիճակ է»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր նշված վայր էին դարձյալ ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր ոչ միայն ականատես եղան այդ հակասանիտարական վիճակին, այլև քիթ ու բերան փակած՝ չգիտեին ինչ անել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված խոզաբուծարանը Փարաքարի նախկին գյուղապետինն է, սակայն գրանցված է իր ազգականի անունով ու այստեղ տեղին է հիշել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքը, երբ ասում էր. «Պաշտոնյաները իրենց ունեցվածքը անում են զոքանչի, կնոջ, փեսայի, խնամու անունով, բայց շահույթը իրենց գրպաններ են գնում»: Այս դեպքում էլ անելիք ունի ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, ինչու չէ նաև Ազգային անվտագնության ծառայությունը, ոստիկանությունն ու ՀՀ Քննչական կոմիտեն: Չէ՞ որ վտանգվում է նաև բնությունը: Խոզաբուծարանի կեղտն ու կենդանիների փորոտիքները լցվելով ողողում են մի ահռելի տարածք, իսկ գիշերային ժամերին նշված վայրով անցնելը էլ ավելի վտանգավոր է, քանի որ խոզաբուծարանի հոտից և թափված փորոտիքների հոտից հայտնվում են թափառող շները:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։