907 դիտում
11:30 20-08-2023
Արցախը պետք է կառավարվի Արցախից․ Այլընտրանքային նախագծեր խումբ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին․
Հայտարարության տեքստը՝ ստորև․
«Արցախում ինչ-որ բան է կատարվում ու մտածող Երևանը խիստ անհանգիստ է։ Այդ ինչ-որ բանը սահմանին չէ, Ադրբեջանի զորքից չէ։ Ռ. Վարդանյանի երեկվա խոսքը և բնորոշումը՝ ուղղված նախագահ Ա. Հարությունյանին՝ «Դուք չկարողացաք դառնալ ո´չ առաջնորդ, ո´չ գլխավոր հրամանատար», հուշում է նոր պրոցեսի ու շատ վտանգավոր խնդրի մասին։
Ի տարբերություն Հայաստանի, Արցախում գրեթե 100 տոկոսը հասկանում են, որ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կանգնած հարևան պետությունը խնդիր է դրել՝ ոչնչացնելու Արցախը։
Պատմական լինել-չլինելու վիճակ է, և այդ սցենարը թույլ չտալու համար շատ հստակ քայլեր են պետք։ Մի լավ բառ կա, որ հիմա այլ լայն իմաստ է ստացել՝ «Միասին»։ Սա մեզնից պահանջվող հստակ քայլերի բովանդակությունն է՝ մեկ բառի մեջ ամփոփված։ Ըստ այդմ՝ Արցախում պետք է լինի վստահության վրա միասնական կառավարում, առավելագույնս էֆեկտիվ և գրագետ կառավարման համակարգ։ Միայն այդպիսի իշխանությունն է, որ կկազմակերպի կյանքը անմարդկային շրջափակման պայմաններում, և միայն այդպիսի իշխանությունն է, որ կկարողանա աշխարհի համար, միջնորդների և միջազգային հանրության համար հասկանալի ուղերձներ և գրագետ առաջարկներ ձևակերպել։
Այն, որ Ա. Հարությունյանը վաղուց արդեն չպետք է լիներ նախագահ, այլ հարց է։ Բայց փաստացի՝ նա գործող նախագահ է, իսկ գործող նախագահը չի կարող ժամը մեկ որոշում փոխել, մարդկանց իրար դեմ տրամադրել, որևէ պարագայում անթույլատրելի է ներքին խառնակչությունը, Արցախյան էլիտաներին բզկտելը, Երևանից կամ այլ տեղից կառավարվող գործունեությունը։
Գիշատիչ թշնամու առաջ մեր թիկունքը պետք է լինի ամուր։ Արցախը պահելու մեխանիզմն այն է, որ Արցախը պետք է կառավարվի Արցախից։
Լիներ ուրիշ իշխանություն Արցախում և ուրիշ իշխանություն՝ Հայաստանում, լրիվ այլ վիճակ էր լինելու։
Ի դեպ, այս ողջ պատմությունը վերաբերում է նաև Հայաստանին։
Երբ անվստահության ցեցը մտնում է միջնաբերդ, նրան պաշարած հակառակորդի զորքը հանգիստ կարող է սպասել, մինչև միջնաբերդը փլուզվի սեփական որակների հաշվին։ Հենց այդ պատճառով այսօր մենք մեր ներսում պետք է սկսենք շատ բաց խոսել, որ վանենք անվստահությունն իրարից ու իմանանք՝ ումից ինչ սպասել, ում վրա հույս դնել դժվար պահին, ում վստահել մեր բարդ ապագան։
Հայաստանի գործող իշխանությունն այսօր շատ ցածր հանրային վստահություն ունի և շատ թույլ կառավարչական ունակություններ։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ ու անզիջում է դառնում։ Մարդ բռնելով, իրար դեմ մարդկանց թշնամացնելով, օրը մեջ որոշում փոխելով, դատախազով կամ փողով մտածելու պրակտիկան պետք է ավարտվի։
Իրավիճակի դեէսկալացիայի ամենակարճ ճանապարհը նոր որակի իշխանությունների ձևավորումն է՝ Արցախում և Հայաստանում։ Այդ նոր իշխանությունները միանգամից սարեր շուռ չեն տալու, բայց թիկունքում, ներսում լինելու է վստահության և համատեղ աշխատանքի մթնոլորտ։ Դա այն է, ինչի շնորհիվ քեզ կսկսեն հարգել միջնորդները, և հակառակորդը նկատելիորեն կսառի։
Այլընտրանքային նախագծեր խումբ»

Նմանատիպ նյութեր
1495 դիտում
23:27 20-05-2020
Փաշինյանին պետք են դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
2289 դիտում
17:15 09-11-2021
Աննա Դանիբեկյանը Արցախը համարո՞ւմ է այլ տարածք․‹‹Այլընտրանքային նախագծեր խումբը››՝ դատավորի հայտարարության մասին
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված