211652_close_icon
views-count1771 դիտում article-date 14:18 10-05-2021

Մեզ փորձում են ներկայացնել որպես թրքասեր․ մենք ասում ենք՝ թշնամանքը պետք է կառավարվի, և հստակ գնալու ենք այդ ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ և այսպես շարունակ։ Այս կոնտեքստում կասկածի տակ է դրվում խորհրդարանական մեծամասնության և կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հարց հնչեցնելով նաև, թե ի՞նչ փաստեր կան, որ վկայում են դրա մասին, հայտնում է Tert.am-ը։

«2018-2021 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել, 2008-2018-ի ընթացքում 20 այդպիսի բանաձև է ընդունվել։ Այսինքն՝ 3 տարվա ընթացքում այս առումով արվել է նախորդ տասը տարվա ընթացքում արվածի 45-50 տոկոսի չափով աշխատանք։ ԱՄՆ վերին և ստորին պալատները, ԱՄՆ նախագահը ընդունել են Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա՝ նշելով, որ եթե ՀՀ կառավարությունը չուզենար, որ ընդունվի այդ բանաձևը, դա միանշանակ տեղի կունենար։

Նիկոլ Փաշինյանը նաև հարց հնչեցրեց՝ ինչ թեմա էր՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ մեր թշնամին չէ։

«Այո, դա որևէ մեկի հայտարարությամբ չի որոշվում, պատմական իրողություն է, մենք ուրիշ բան են ասում՝ այդ թշնամանքը պետք է կառավարվի, և մենք, այո, հստակ գնալու ենք այդ ճանապարհով։ Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամանքն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի»,-ասաց Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր