211652_close_icon
views-count14362 դիտում article-date 12:56 21-08-2023

Երևանում տեղի ունեցավ Էլբակյան կրթահամալիրի «Ամառ 2023» շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունը․ շատ պաշտոնյաներ կնախանձեին կրթահամալիրի սաների գիտելիքներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Երևանում գործող Էլբակյան կրթահամալիրը համարվում է վերջին տարիներին Հանրապետությունում բացված ամենահեղինակավոր կրթահամալիրներից մեկը, գաղտնիք չէ։

Ինչպես հայտնւմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում Էլբակյան կրթահամալիրը ապացուցեց, որ չի զիջում միջազգային բազմաթիվ հեղինակավոր ուսումնական հաստատությունների։

Երեկ՝ օգոստոսի 20-ին, Էլբակյան կրթահամալիրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում իրականացրեց «Ամառ 2023» շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունը։

Միջոցառումը վարեց սիրված ու ճանաչված հաղորդավար Եգոր Գլումովը, ով այն վերածեց նաև իսկական տոնի։

Միջոցառմանը ներկա էին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը, շրջանավարտների հարազատներն ու ընկերները։

Սկզբում շրջանավարտները բաժանվեցին թիմերի և մասնակցեցին վիկտորինայի, որի արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած խումբը շահեց հաղթական գավաթ ու քաղցրավենիքներ։

Վկայականները ստանալուց հետո ուսանողներն իրենց անուններով գրությունը գցեցին արկղիկի մեջ և վերջում մասնակցեցին խաղարկությանը։

Արդյունքում 3 ուսանող շահեց համակարգչի անլար մկնիկ, իսկ կրթահամալիրի ամենատարեց շրջանավարտ Գարեգին Խաչիկյանը՝ «բոնուս խփեց»․ նա շահեց անլար մկնիկ, սակայն հրաժարվեց վերցնել այն և հերթական անգամ արկղի միջից կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Արտակ Էլբակյանը դուրս բերեց հերթական թուղթը ու երջանիկ զուգադիպությամբ 7-օրյա ուղևորություն դեպի Եգիպտոս շահողը Գ․ Խաչիկյանն է, ով հայտնեց, որ չի հրաժարվում ուղևորությունից, որտեղ «կհանդիպի» Ռամզեսին, Թութանհամոնին, կվայելի եգիպտական բուրգերի ճոխությունը։

Միջոցառումը եզրափակվեց Ա․ Էլբակյանի կողմից տորթի կտրմամբ։

Վերջում «Մարիոթ» հյուրանոցային համալիրի դիմաց ուսանողները ավանդույթի համաձայն նետեցին գլխարկները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 982+
982+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր