928 դիտում
14:21 21-08-2023
Մեկնարկել են վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք:
Հաջողություն և ազնիվ մրցապայքար մաղթելով մրցույթի մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը և գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը համոզմունք են հայտնել, որ այս խաղերն առավել կամրապնդեն ուժային կառույցների ներկայացուցիչների մարզական մրցակցության ոգին և գործընկերային փոխգործակցությունը, իսկ առաջին անգամ անցկացվող այսօրինակ բանակային մրցաշարը կդառնա ամենամյա և ավանդական:
Ելույթ ունեցողները նաև ընդգծել են, որ մրցույթի մասնակիցները լավագույններից են, քանի որ անցել են նախընտրական դժվարին ճանապարհ, ուստի պատիվ ունեն ներկայացնելու իրենց ուժային կառույցները՝ առավելագույնս ցուցադրելով իրենց կամային որակները, արհեստավարժությունն ու մարզական հմտությունները:
Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ կպայքարեն մի քանի մրցաձևերում:
Բանակային խաղերի բացման արարողությունը եզրափակվել է հավաքական թիմերի hանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի ելույթով։

Նմանատիպ նյութեր
10383 դիտում
22:33 20-11-2015
Տեղի է ունեցել վարչապետի հովանու ներքո անցկացվող ասմունքի 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1201 դիտում
22:48 01-07-2024
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
747 դիտում
21:21 29-09-2020
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»