211652_close_icon
views-count1033 դիտում article-date 17:00 21-08-2023

Սևանա լճի մակարդակը իջել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 14-20-ը:
 
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900.44 մ (20.08.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16 սմ-ով։
 
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.021 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 181.317 մլն խմ:
 
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 85.999 մլն խմ:

Նմանատիպ նյութեր