211652_close_icon
views-count1711 դիտում article-date 21:31 21-08-2023

Սա ընդդիմություն չէ, այլ ՌԴ-ի սայլին լծված «ավանակներ». Մեհրաբյանը՝ Գորիսի քաղաքապետին ուղղված քննադատությունների մասին․ armtimes.com

«Դա խոսում է քննադատողների ինտելեկտուալ մակարդակի մասին, որը պլինտուզից էլ ցածր է: Այդ մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, թե պետությունն ինչ է, նաև չեն հասկանում, թե կոնկրետ մեր պետությունը ինչ խնդիրների առաջ է կանգնել և ինչ խնդիրներ պետք է լուծի. զբաղված են ուղղակի հիմար-հիմար խոսելով»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին Գորիս համայնքի ղեկավարի՝ Առուշ Առուշանյանի հասցեին հնչող մեղադրանքներն ու քննադատություններն այն բանի համար, որ նա օրերս համայնքում ընդունել էր ՀՀ վարչապետին, սեղմել նրա ձեռքը: (-Խմբ. նկատենք, որ մինչ այս Առուշանյանը աչքի էր ընկնում գործող Կառավարությանը ընդդիմանալով):

«Կարելի է վարչապետին էլ տարբեր ձևերով վերաբերվել, Գորիսի քաղաքապետին էլ: Բայց, ի վերջո, եթե կա գոնե նվազագույն ընկալում, որ գործ ունես պետության հետ՝ մի դեպքում քաղաքից մանդատ ունեցող քաղաքապետի, մյուս դեպքում՝ երկրից մանդատ ունեցող վարչապետի, ապա նվազագույն պատկերացման պարագայում այս ամենը հասկանալն այդքան էլ դժվար չէ: Բայց եթե այս քայլն այդքան անհասկանալի է այդ մարդկանց համար, մնում է միայն ցավակցել»,- նկատում է քաղաքագետը:

Ըստ նրա՝ Գորիսի քաղաքապետը, ելնելով ուղղակի պարզ տրամաբանությունից, համագործակցում է ՀՀ կառավարության հետ, ինչը բխում է նրա պարտականություններից. «Իրեն ձայն տված քաղաքացիների առաջ սա լա՞վ է, թե՞ վատ, իհարկե, լավ է, մնացած խոսակցությունները սակավամիտների նեղ խմբակի մռթմռթոց է»:

Խոսելով խորհրդարանական ընդդիմության մասին՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատում է՝ դրանք ընդդիմություն չեն, այլ ֆաշիստական Ռուսաստանի օրակարգի սայլին լծված «ավանակներ», որոնք չեն կրում որևէ պատասխանատվություն իրենց արածի համար:

Հարցին՝ ո՞ւր կարող է տանել այս մոտեցումն ու քաղաքականությունը, քաղաքագետն ասում է. «Մինչև այդ խմբակների վերջնական քաղաքական ինքնասպանություն, որովհետև այլ բան նրանց ուղղակի թույլ չի տրվելու. ո՛չ իրենց է թույլ տրվելու, ո՛չ իրենց այդ խմբակներին, ո՛չ էլ իրենց հանցագործ «հայրիկներին»: Այո, ես դա տրամաբանական եմ համարում, ինչի մասին մեր կուսակցությունը հայտարարություն է արել, որ առաջիկա ժամանակաշրջանում հրատապ կարգով մեզ անհրաժեշտ են նոր խորհրդարանական ընտրություններ»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր