3928 դիտում
16:53 01-12-2018
ՀՀԿ-ից բացի՝ այլ ընդդիմություն չեմ տեսնում․ ԵՊՀ ուսանողական կառույցի ղեկավարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակի թեկնածու. armtimes.com
Երեւանի պետական համալսարանի՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Շիրակի մարզում։ Վերջինս արձակուրդ է վերցրել համալսարանական աշխատանքից եւ երեկ արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների, նախընտրական քարոզարշավի եւ այլ հարցերի շուրջ «[url=http://armtimes.com/hy/article/149280?fbclid=IwAR2a-tFFGcccAMqh1OlJzwjgHl137ElRx6yeF0VO-rlRGP_RWwbrSAdpYUo]Հայկական ժամանակ[/url]»-ը զրուցել է պատգամավորի թեկնածու Վահագն Վարագյանի հետ։
[b]- Պարոն Վարագյան, Դուք ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կառույցի ղեկավարն եք, միեւնույն ժամանակ՝ ՀՀԿ խորհրդի անդամ։ Ինքներդ բազմիցս նշել եք, որ համալսարանը պետք է լինի ապաքաղաքական կառույց։ Ձեր կուսակցական պատկանելիությունը, ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելն ու ապաքաղաքական բուհ ունենալու գաղափարը երբեւէ չե՞ն հակասել ու չե՞ն հակասում իրար։
[/b]- Համալսարանը եղել եւ մնում է ապաքաղաքական կառույց։ Ես համալսարանում երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Դրա ամենալավ ու վառ օրինակն է նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, բազմաթիվ փոխնախարարներ, վարչապետի խորհրդական, ովքեր եղել են համալսարանի ուսանողական կառույցներից։ Իրենցից որեւէ մեկին ես չեմ փորձել քաղաքականացնել կամ ասել, որ ՀՀԿ անդամ դառնան։ Եւ իմ աշխատանքի արդյունքն է նաեւ, որ այսօրվա կառավարության անդամների մեջ այսքան շատ կան համալսարանի ուսանողական կառույցներից դուրս եկած մարդիկ։ Ընտրվելու դեպքում էլ չեմ շարունակելու աշխատել, քանի որ դրանք անհամատեղելի աշխատանքներ են, ցավոք ստիպված կլինեմ թողնել համալսարանում իմ վարչական աշխատանքը։
[b]- Իսկ մասնավորապես, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել եւ ապագա խորհրդարանում լինելու ձեր շանսերը որքա՞ն եք գնահատում։
[/b]
- Իմ շանսերը նորմալ եմ գնահատում, եւ իրականում առաջադրվելս ինքնանպատակ չէ։ Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ երբ խորհրդարանում ձեւավորվի մեծամասնություն՝ ի դեմս ներկայիս իշխանության, վարչապետ Փաշինյանի, եւ խորհրդարանը չունենա ռեալ ընդդիմություն, պատգամավորներ, ովքեր իշխանության դեմքին ռեալ ասելու են էն, ինչ հուզում է մեր ժողովրդին, մեր խորհրդարանն ունենալու է լուրջ խնդիրներ։ Այսինքն՝ մեր երկիրը երկրորդ նմանատիպ իշխանափոխության պրոցես չի կարողանա տանել, էդքան ռեսուրս չունի։ Իմ ներկայությունը խորհրդարանում նրա համար է, որպեսզի մենք բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում հասցնենք ներկայիս իշխանություններին, որոնք, ես չեմ կասկածում, որ Փաշինյանը մեկ ամսից էլ լինելու է վարչապետ։ Մենք պետք է խնդիրները հասցնենք իշխանություններին, որպեսզի էդ ամենը չկուտակվի եւ մեր երկրի համար ճակատագրական երկրորդ նմանատիպ պրոցեսը չլինի։
[b]- Դուք կարծում եք, որ հենց Հանրապետակա՞նն է լինելու այս իշխանությանը ընդդիմություն, չկա՞ այլ քաղաքական ուժ, որը կլինի այդ հակադիր բեեւռը։
[/b]- Այսօր ՀՀԿ-ից բացի չեմ տեսնում որեւէ ուժ, որը կարող է հանդես գալ որպես ընդդիմություն։ Քանի որ բոլոր ուժերն էս ամիսների ընթացքում համագործակցեցին Նիկոլ Փաշինյանի հետ՝ տարբեր ֆորմատներով։ Եւ ես իմ մեջ ունեմ ներքին համոզմունք, որ նոր խորհրդարան ձեւավորելուց հետո ցանկացած ուժ, բացի Հանրապետականից, եթե Նիկոլ Փաշինյանը հրավիրի կոալիցիա կազմելու, նրանք կազմելու են կոալիցիա։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armtimes.com/hy/article/149280?fbclid=IwAR2a-tFFGcccAMqh1OlJzwjgHl137ElRx6yeF0VO-rlRGP_RWwbrSAdpYUo]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1871 դիտում
23:59 31-07-2015
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է ԵԺԿ Ուսանողական կառույցի անդամ՝ ձայների աննախադեպ քանակով
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին