1600 դիտում
08:31 23-08-2023
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ. ի՞նչ են փնտրում․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ հարուցված քրեական գործով իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արեւշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված Է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ այս պահին կալանքը կրում է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել՝ հատկապես սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի խցում:
Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս: Իսկ թե ինչ է եղել նրա հեռախոսի մեջ, կներկայացնենք առաջիկայում։
Մեր ստացած այս տեղեկությունները փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ: Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված կալանավորված անձի խցում խուզարկություն կատարելուն կամ դրա արդյունքներին, տեղեկացնում ենք, որ, ըստ ՀՀ ԱՆ համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի, տվյալ տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի Քրեակատարողական ծառայությունը նպատակահարմար չի համարում հանրայնացնել»։ Այսպիսով, խուզարկության փաստը պատոնապես հաստատվեց»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1840 դիտում
08:20 01-09-2023
Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի տեսանյութը մայրն ուղարկել է այլ տղամարդու. ուշագրավ մանրամասներ․«Ժողովուրդ»
16314 դիտում
11:48 04-02-2022
Մանկապարտեզում երեխայի հանդեպ՝ հոր ազգությամբ պայմանավորված դաժան վերաբերմունքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը