211652_close_icon
views-count931 դիտում article-date 15:02 24-08-2023

Հայաստանի կառավարությունը Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Արցախին տրամադրել  4 մլրդ դրամի միջպետական վարկ: 

Այս  մասին հայտարարվել է ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում:

«Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ասվում է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր