211652_close_icon
views-count34760 դիտում article-date 16:10 24-08-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. իրանցի առաքիչը Opel-ով մխրճվել է Աշտարակի կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Աշտարակ քաղաքի տածաքում, դեռևս անհայտ հանգամանքներում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Աշտարակի կամրջի երկաթե ճաղավանդակին, ապա առաջ ընթացել ու բախվել կամրջի երկաթե արգելապատանեշներին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, վրայից էլ պոկվել են գազաբալոնն ու աջակողմյան դռները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարան ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Գարիկ Մելքոնյանը, Գարեգին Մովսիսյանը, Կարեն Թունյանն ու Արամ Ավագյանը, ովքեր դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվում է։

Վթարի փաստով Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային Քննչական վարչություն։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Դեպք վայր են ժամանել մի քանի իրանցիներ, ովքեր ասում էին, որ վարորդը նույնպես իրանցի է և աշխատում է որպես առաքիչ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր