211652_close_icon
views-count15517 դիտում article-date 22:58 24-08-2023

Կենտրոնի 10 շենքի տանիքը վաճառելով հնարավոր է տրանսպորտն անվճար դարձնել․ Վիկտոր Մնացականյան. aravot.am

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության անդամներն այսօր քարոզարշավ էին իրականացնում Արաբկիր վարչական շրջանում։ Կուսակցության՝ ավագանու մի քանի թեկնածուներով Արաբկիրի այգիներից մեկում էին քարոզարշավի։

«Հաղթանակի» քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն Aravot.am–ի հետ զրույցում վստահ ասաց՝ կեսից դուրս չի չի գա ընտրապայքարից, ինչպես հաճախ տեսել ենք այլ ընտրությունների ժամանակ։ Մնացականյանը վստահ է՝ երեւանցիների 30% քվեն կստանան։

«Երեւանը չպետք է ներկայացված լինի մեկ կուսակցությունով, մեկ կուսակցությունով պառլամենտում տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Մեր նպատակն է, որ Երեւանը ունենա ավելի դեմոկրատական, բազմակարծիք ավագանի, սա ամենակարեւորն է ինձ համար»,-ասաց Մնացականյանը։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ընտրություններից հետո նույնիսկ Երեւանի ավագանիում կոալիցիոն քաղաքային իշխանություն ձեւավորվի, իր գլխավորած ուժը, եթե բավարար ձայն ունենա, բացի «Քաղաքացիական պայմանագրից», կհամագործակցի այլ ուժերի հետ․«ՔՊ-ի թիմի հետ չեմ ուզում աշխատել։ Այդ թիմի անգրագիտությունն է դրդել, որ ես այսօր զբաղվում եմ քաղաքականությամբ, ինչը չէի ուզում»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր