211652_close_icon
views-count658 դիտում article-date 20:17 25-08-2023

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրերս հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Դեսպանի հետ քննարկվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգային մարտահրավերները: Պատգամավորը ներկայացրել է Հայաստանում, իր դիտարկմամբ, կեղծ ժողովրդավարության իրական պատկերը եւ խորհրդարանական ժողովրդավարության խնդիրները:

«Իհարկե, տիկին Վիկտորինն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից, բայց ես կարեւոր եմ համարում հստակ փաստերի ներկայացումը միջազգային բոլոր գործընկերներիս»,- նշել է Թագուհի Թովմասյանը:

Նմանատիպ նյութեր