211652_close_icon
views-count1162 դիտում article-date 11:45 27-08-2023

Եվս մեկ օրինակ, թե ինչպես է Բաքուն լկտիաբար հավակնում մեր նախնիների արյամբ ոռոգված ՀՀ սրբազան հողին․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Այս գրառմանը կից երկու լուսանկար կա։

Մեկում նվաստս է Իջևանից ոչ շատ հեռու գտնվող և Երևան-Իջևան մայրուղու վրա իշխող հինավուրց հայկական Հովք գյուղի անտառներում թաքնված գողտրիկ միջնադարյան եկեղեցու մոտ, իսկ մյուսում՝ այս գյուղը և տարածքը, ոչ ավել, ոչ պակաս, գրքի ձևաչափով «Օղուզական հայրենիք Հաղկխլու» ներկայացնող ինչ-որ անձինք, որոնք իրենց հռչակել են «Արևմտյան Ադրբեջանի Հաղկխլուի համայնքի» ներկայացուցիչներ։

Այսինքն, ըստ սրանց՝ ես կանգնած լինելով իմ նախնիների սրբազան հողի վրա իմ իսկ նախնիների քրտինքով կառուցված միջնադարյան եկեղեցու մոտ, գտնվում եմ, իբր, «օղուզական հայրենիքում»։

Սա ընդամենը մի օրինակ է, թե ինչպես է Բաքվի բարբարոսական վարչախումբը լկտիաբար հավակնում մեր նախնիների արյամբ և քաղաքակրթական ջանքով ոռոգված Հայաստանի սրբազան հողի նաև հենց այն կտորին, որի վրա կանգնած եք դուք»։

Նմանատիպ նյութեր