7057 դիտում
00:33 30-09-2020
Եվ այդ հողին կանգնած ամեն հաջորդ սերունդ նախնիների անձնազոհությամբ դառնում է անպարտելի: Այսօրվա սպանե՛ր, զինվորնե՛ր, կամավորնե՛ր, անպարտելի լինելու ձե՛ր ժամանակն է: Վլադիմիր Գասպարյան
Երկիրն իր նվիրյալների սուրբ արյունով է դառնում Հայրենիք, իր զինվորի ու սպայի, երկրապահի ու աշխարհազորայինի գիտակցված նահատակությամբ է դառնում այն միակը, որին ամեն սերունդ իր զոհն է մատուցում՝ արյամբ պարարտացնելով սրբացած հողը:
Եվ այդ հողին կանգնած ամեն հաջորդ սերունդ նախնիների անձնազոհությամբ դառնում է անպարտելի:
Այսօրվա սպանե՛ր, զինվորնե՛ր, կամավորնե՛ր, անպարտելի լինելու ձե՛ր ժամանակն է:
Երկիրն արյունով Հայրենիք դարձրած այսօրվա նահատակների՛ ժամանակն է:
Ժամանակն է քմծիծաղելու նահանջների վրա և հաղթելու՝ ի հեճուկս ամեն ինչի:
Երկիրն այդպես է դառնում Հայրենիք, որի պահապան հրեշտակները դուք եք:
Հաղթական է մեր Մեծ տունը և հաղթանակած է լինելու ձեր վերադարձը:
Աստված ձեզանով պահպանի մեր Հայրենիքն ու իր հավատավոր ժողովրդին:
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
18:13 11-09-2015
Տեղի կունենա «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը