50264 դիտում
12:28 27-08-2023
Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի երեխաները դիմում են Տիգրան Ավինյանին. «Դուք ասում եք ասեք, կանե՛նք, մենք ասում ենք՝ մեր 150մ․-ոց փողոցն էլ ասֆալտապատեք ու մեզ փրկե՛ք փոշուց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրել է «Ասեք, անե՛նք» կարգախոսը ու բակային հանդիպումների ժամանակ իրենց թեկնածու, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգան Ավինյանը երևանցիներին ասում է, որ դուք ասեք և մենք կանենք, այսինքն՝ կախարդական փայտիկը գտնվում է Տ. Ավինյանի ձեռքում:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում, բազմաթիվ ճանապարհներ են ասֆալտապատվել, սակայն կան վայրեր, որ ասֆալտն անգամ չի եղել սովետական տարիներից: Այն, որ Տ. Ավինյանի սիրած գրողներից է համարվում նաև մեծն Սևակը, դա նշում են մեր աղբյուրները և մեծն Սևակը իր հայտնի բանաստեղծություններից մեկում գրում է․ «Աշխարհին մանկան մաքրություն է պետք», ու երեկ Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի երեխաները իրենց փողոցից դիմում են Տ. Ավինյանին՝ ասելով.
«Ուզում ենք մեր փողոցի 150 մետրանոց հատվածը ասֆալտապատեք ու Դուք դա կարող եք, ու մենք էլ լսել ենք մեր ծնողներից, որ ձեր թիմը ասում է «Ասեք, կանե՛նք»: Հիմա մենք և խնդրում ենք և ասում ենք, մնացածը Ձեր և Ձեր թիմի որոշելիքն է»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհը անբարեկարգ է, հարակից կան մեծ թվով տներ ու անգամ երբ հիվանդի կանչով շտապօգնություն է ժամանում, ավտոմեքենան մանավանդ անձրևային եղանակին, չի կարողանում մոտենալ հիվանդին: Պատգարակով են մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային:
Բացի դա, նշված թաղամասում բացակայում է արտաքին լուսավորությունը , երեխաներն էլ չունեն խաղահրապարակ: Երևանի նախկին 3 քաղաքապետեր և Էրեբունի վարչական շրջանի ներկայիս ղեկավարը խոստացել էին, որ այդ ամենը կանեն, սակայն «Հանրապետական» կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Կարեն Ավագյանի փչած փուչիկ են դուրս եկել: Եթե այն ժամանակ Կ. Ավագյանին ասում էին «Փուչիկ Կարեն», հիմա «փուչիկ» մականունավորների թիվը ավելացել է ու վստահ ենք, որ Տիգրան Ավինյանը կիրականացնի երեխաների ցանկությունը:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին