1033 դիտում
11:43 01-06-2023
Այսօրվա երեխաները մեր վաղվա հասարակությունն են, վաղվա քաղաքական կյանքը․ դուք եք որոշելու՝ ինչպես ենք մենք ապրելու ապագայում․ Տիգրան Ավինյան
Հունիսի 1-ը բոլորիս համար տոնական տրամադրության, գեղեցիկ միջոցառումների օր է, բայց հունիսի 1-ը նաև շատ կարևոր մի խորհուրդ ունի, որը մենք հաճախ հենց հունիսի 1-ին սկսում ենք ակտիվ քննարկել։ Դա ձեր իրավունքների օրն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով «դպրոցական ավագանու» նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ողջունելով քաղաքապետարան այցելած 9-րդ դասարանցիներին։
«Քանի որ դուք մուտք եք գործում ավագ դպրոց, և սա փաստացի հասուն կյանք մտնելու ավարտական ճանապարհն է, կարծում եմ մենք կարող ենք և պետք է զրուցենք այն կարևոր հարցերի շուրջ որոնք ձևավորում են ձեր ներկան և ապագան։ Դժվար չէ կռահել, թե ինչու են երեխաների իրավունքներն առանձնացվում ընդհանուր մարդու իրավունքներից, որովհետև այսօրվա երեխաները մեր վաղվա հասարակությունն են, վաղվա քաղաքական կյանքն են և առհասարակ դուք եք որոշելու, թե ինչպես ենք մենք ապրելու ապագայում։ Եվ հետևապես՝ ինչքան զարգացած, կրթված ու առողջ դուք լինեք, այդքան էլ առողջ զարգացած ու կրթված միջավայրում մենք բոլորս կապրենք», - ասաց Ավինյանը։
Ինչպես ընդգծեց փոխքաղաքապետը՝ կրթությունը յուրաքանյուր սերնդի հաջողության գրավականն է և խոսքն ամենևին ուղղակի գիտելիքի պաշարի, ակադեմիական կրթության ու բարձրագույն կրթության մասին չէ․
«Կրթական ուղու հաջողության ցուցանիշը կլինի ձեր նպատակասացությունը, ձեր խիզախությունը, նորն ընկալելու ձեր ունակությունը, ճկուն միտքը և, որ ամենակարևորն է, առողջ քննադատությունը։ Մենք հայերս քննադատության նկատմամբ մի քիչ սուր ենք, բայց հուսով եմ, որ դուք առողջ քննադատությունը ճիշտ կընկալեք»։
Նրա խոսքով՝ կրթության հիմնական նպատակը երեխաներին այն հմտություններով զինելն է, որոնք անհրաժեշտ են լինելու նոր, լավ և առողջ միջավայր ձևավորելու համար։
«Մեր քաղաքում հիմա շատ փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք բոլորս փորձում ենք հիմնովին փոխել մեր վերաբերմունքը մեր քաղաքին, մեր փողոցին, մեր տանը։ Սա էլ է կրթական պրոցես, որի միջով բոլորս անցնում ենք։ Մենք նույնպես այս պրոցեդում կրթվում ենք, բայց ակնկալիքները ձեզնից ապագայում շատ ավելի շատ են լինելու, քանի որ դուք մեզնից ավելի համարձակ պետք է լինեք և միշտ հիշեք՝ յուրաքանչյուր նոր սերունդ նախորդ սերնդից ավելի ուժեղ է, ավելի կրթված է և ավելի լավն ու դրականը պետք է բերի»- ասաց Ավինյանը, ապա հավելեց, որ այս խոսքերով ցանկանում է մեկնարկել «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով ավագանու նիստը, - «2023 թվականի հունիսի 1-ին «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» նիստի աշխատանքներին մասնակցում է 65 աշակերտ, քվորում ունենք, նիստը հայտարարում եմ բացված»։

Նմանատիպ նյութեր
1267 դիտում
16:36 27-01-2024
Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիներն այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար․ Տիգրան Ավինյան
931 դիտում
22:34 06-03-2024
Մենք կերտում ենք Հայաստանի վաղվա մշակութային դեսպաններին․ Տիգրան Ավինյան
Այս բաժնից
607 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
886 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
637 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով