1126 դիտում
16:30 27-08-2023
Օրերս այցելել եմ կալանավայրում գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին և մոտ երեք ժամ զրուցել նրա հետ․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․
«Օրերս այցելել եմ կալանավայրում գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին և մոտ երեք ժամ զրուցել նրա հետ: Զրույցը, բնականաբար, Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենաբանական խնդիրների, աշխարհաքաղաքական զարգացումների մասին էր: Առանց ավելորդ պաթոսի ուզում եմ ներկայացնել իմ կարճ դիտարկումները բանտում գտնվող գեներալի հետ հանդիպումից.
- Ես տեսա ինտելեկտուալ գեներալի, ով բանտային պայմաններում անդադար ընթերցում է տարբեր թեմաների նվիրված գիտական գրքեր:
- Ես տեսա ստրատեգ գեներալի, ով բանտային պայմաններում աշխատում է տարատեսակ քարտեզների վրա և մշակում տեսություններ:
- Ես տեսա մտածող գեներալի, ով մեկ վայրկյան անգամ չի դադարում մտածել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ու նրանց առջև ծառացած մարտահրավերների մասին, սկսած «խաղաղության պայմանագրից» մինչև, այսպես կոչված, անկլավների խնդիր ու դրանց կործանարար հետևանքներ:
- Ես տեսա հպարտ և անկոտրում գեներալի, ով հեգնական ժպիտով ու իր սպայական պատվի բարձրունքից է նայում իրեն ազատազրկման տարած այս ամբողջ գործընթացի և դրա մանր ու մեծ դերակատարներին:
- Ես տեսա իր սկզբունքներին և Հայրենիքի հանդեպ ունեցած պարտավորություններին ու գիտակցմանը հավատարիմ գեներալի, ով դրանք պաշտպանելու հարցում կարծես ինքն իրեն տվել է «Ни шагу назад» հրամանը և խստորեն հետևում է դրան:
- Եվ ի վերջո, ես տեսա ազատ գեներալի, հոգեպես և գաղափարապես ազատ քաղաքացու ու հայի, ով կալանավայրի խցում ավելի ազատ է, քան իրենց շքեղ աշխատասենյակներում և ճոխ մունդիրների մեջ գտնվող շատ շատերը:
Գեներալ Խաչատուրովը խնդրեց նախ իր շնորհակալությունը փոխանցել իր հետ կապված ստեղծված վիճակով բոլոր մտահոգներին, հատուկ ընդգծեց, որ շարունակում է մնալ հաստատակամ իր արտահայտած դիրքորոշումների և արված քայլերի մեջ և ամենակարևորը՝ խնդրեց շատ չկենտրոնանալ իր անձի և իր հանդեպ կիրառվող հալածանքների ու անօրինականությունների վրա ասելով. «կարևորը ես չեմ, կարևորը Արցախն է»:
Հ.Գ. Վստահ եմ, որ հետագայում հայոց պատմության այս փուլը անաչառ պատմագրության կողմից կոչվելու է Մեծ Ամոթի ժամանակաշրջան, երբ կործանվեցին արժեքներ, հալածվեցին նվիրյալներ և հերոսներ ու այդ ամենը տեղի ունեցավ լուռ հարմարվողների և պատեհապաշտների ամբոխների աչքի առաջ, սակայն Վիկտոր Հյուգոյի ձևակերպմամբ. «աղետները երբեմն հատկություն ունեն ամեն ինչ սոսկալի միջոցներով դեպի լավը շուռ տալու»:

Նմանատիպ նյութեր
2411 դիտում
13:35 20-09-2019
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին շնոհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
1640 դիտում
15:48 12-07-2021
«Պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի». Տավուշի թեմը դիմել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին
1165 դիտում
16:21 21-02-2023
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Հակակոռուպցիոն դատարան Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու համար
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան