25509 դիտում
22:08 28-08-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Зил-ն ու Opel-ը. Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի. վիրավոր վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գևորգ Խ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Սարգիս Խ.-ի վարած Зил մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Opel-ը, ապա վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենրտոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Հակոբ Սեկոյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Քոթանջյանն ու կրտսեր պարեկ Արմեն Հարությունյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությմաբ:
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+